ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը կայանալու է սեպտեմբերին, Դուշաբեում: Այդ մասին նախօրեին հայտնել է ԱՊՀ գործադիր գարտուղար-գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Մենք պատրաստվում ենք Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որ կայանալու է սեպտեմբերի սկզբին` Դուշանբեում»,- ասել է Լեբեդեւը` նկատելով, որ ներկայումս ԱՊՀ-ում նախագահում է Տաջիկստանը:

Նշենք, որ մայիսի 19-ին Մինսկում կայացել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, նաեւ ԵվրԱզԵս-ի միջպետական խորհրդի նիստը: Հաջորդ նման ֆորմատով հանդիպումը կայանալու է հոկտեմբերին Սանկտ-Պետերբեւրգում, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկով: