Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում բախում է հասունանում հայ համայնքի եւ տեղական կազակների միջեւ:
Պատճառը Ուվելսկի շրջանի Կիչիգինո գյուղում մայիսի 1-ին տեղի ունեցած կենցաղային ծեծկռտուքն է հայերի եւ կազակների միջեւ: Կազակները պնդում են, թե իրավապահները չեն ցանկանում բացահայտել գործը, բայց դատախազությունն այլ կարծիքի են:
Մագնիտոգորսկի կազակների միության Դենիսա Կոտելնիկովը հայտնել է, որ մայիսի 1-ին հայկական «Գյումրի» սրճարանում հարբած ծեծկռտուք է եղել: Սրճարանում ներկա կազակը բաժանել է կռվողներին, ապա գնացել տուն: Նրան հետեւել են մի քանի հայեր, որոնք դաժան ծեծի են ենթարկել կազակին:
Տեղական դատախազը կազակներին հայտնել է, որ եթե իրենք անձամբ լուծեն հարցերը, իրենց կմեղադրեն ծայրահեղականության մեջ, քրեական գործ կհարուցեն եւ կփակեն կազմակերպությունը: կոտելնիկովը պնդել է, որ Կիչիգինո գյուղում հանցավոր խմբավորում կա, որը «Գյումրի» սրճարանի տանիքն է:
Ուվելսկի շրջանի դատախազությունից «Նովի ռեգիոն»-ին հայտնել են, որ «ազգամիջյան բախումների մասին տեղեկությունները չափազանցված են կազակների կողմից»: «Ատաման Կոտելնիոկվը դեպքից հետո ժամանել էր սրճարան եւ գումար պահանջել հայերից: Ես նրանց հիշեցրել եմ, որ փոխհատուցման հարցը լուծում է դատարանը»,- ասել է դատախազՎլադիմիր Ուֆիմցեւը:
Ըստ դատախազի, «Գյումրի» սրճարանում իսկապես հաճախ են կռիվներ լինում, սակայն «հեյերը պաշտպանում են իրենց եւ իրենց ունեցվածքը»:




























