Լրատվամիջոցները հրապարակում են Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի նոր սկանդալային ԼՈՒՍԱՆԿԱՐԸ, որն արվել է բանտում:

Նշենք, որ Նյու-Յորք նահանգի գերագույն դատարանը նախօրեին համաձայնվել է 1 միլիոն դոլար գրավի դիմաց Սթրոս-Կանին տնային կալանքի ենթարկել:

Դատավոր Մայքլ Օբուսը հրահանգել է նաեւ շուրջօրյա հսկողություն ահմանել ֆինանսիստի նկատմամբ էլեկտրոնային ապարանջանի նկատմամբ:

Բացի այդ, դատավորը որոշել է, որ Սթրոս-Կանը պետք է իր հաշվին զինված իկնապահի վարձի դատական լսումների ժամանակ:

Սթրոս-Կանը ձերբակալվել է Նյու-Յորքի օդանավակայանում մայիսի 14-ին սպասուհու բռնաբարության մեղադրանքով: Դատական հաջորդ նիստը կայանալու է հունիսի 6-ին: Նա մայիսի 19-ին հրաժարական էր տվել ԱՄՀ տնօրենի պաշտոնից: