Վլադիկավկազում սպանվել են Հարավային Օսեթիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի թիկնապահները: Մարդասպանը մեղայականով ներկայացել է ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել «Ռետրո» գիշերային ակումբում, մայիսի 20-ի գիշերը: Հրազենային վնասվածքներից մահացել են թիկնապահները Ալիմ Քաբուլովն ու Օլեգ Իկաեւը:
Հանցագործը Վլադիկավկազի 35-ամյա բնակիչ է:
Նախնական տեղեկություններով, ակումբում ծեծկռտուք է սկսվել, կասկածյալը խլել է թիկնապահներից մեկի ատրճանակն ու գնդակահարել նրանց:




























