ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Իսրայելին վերադառնալ 1967թ. սահմաններին: Այդ մասին նա հայտարարել է Մերձավոր Արեւելքի վիճակին նվիրված իր վերջին ելույթում: Օբաման այսօր պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

«ԱՄՆ-ը վստահ է, որ բանակցությունների արդյունքում պետք է ձեւավորվի երկու պետություն եւ մշտական սահմաններ հաստատվեն Պաղեստինի եւ Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի հետ, նաեւ մշատական սահմաններ Իսրայելի ու Պաղեստինի միջեւ»,- ասել է Օբաման` հավելելով, որ պաղեստինյան պետությունը պետք է կազմավորվի մինչեւ 1967թ. սահմանները:

Թել-Ավիվի արձագանքը երկար իրեն սպասեցնել չի տվել: Իսրայելի վարչապետն անմիջապես մերժել է ԱՄՆ նախագահի առաջարկը: