Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները մայիսի 19-ին բերման են ենթարկել 38-ամյա Հմայակ Մ.-ին, ով կասկածվում է բռնաբարություն կատարելու մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հմայակ Մ.-ն մայիսի 1-ից ՌԴ Իվանովո քաղաքի ՆԳ վարչության 1-ին բաժնի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է բռնաբարության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























