Միավորված ազգերի կազմակերպության պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունն անհանգստացած է Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների վրա մորեխների հնարավոր հարձակման պատճառով, հայտնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։
Ռիսկի գոտում են Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը։
ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը հայտարարել է, որ այս տասը երկրներին կօգնի փրկել 25 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողեր։ Կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ միջատների ամպերը կարող են հասնել Աֆղանստանի հյուսիս եւ Ռուսաստանի հարավ։ Ներկայումս տարածաշրջանում ձվադրում են մորեխների երեք տեսակներ՝ իտալականը, մարոկոյականը եւ չվողը։



























