Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որ գտնվում է Ադրբեջանում եւ հրթիռային հարձակման նախազգուշացման ռուսական համակարգի մասն է կազմում, կարող է դառնալ եվրոպական ՀՀՊ-ին ինտեգրման օղակը, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի տիեզերական զորքերի շտաբի պետի տեղակալ Իգոր Մորոզովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հավելել է նաեւ, որ կարելի է օգտագործել ռադիոլոկոացիոն կայանները, որոնք գտնվում են Վորոնեժում եւ Արմավիրում (Կրասնոդարի մարզ):

Գաբալայի ռադիոլոկացիան կայանը, որ գտնվում է Ադրբեջանի հյուսիս-արեւմուտքում, կառուցվել է խորհրդային շրջանում, ԽՍՀՄ հակահրթիռային պաշտպանության հակամարգի կարեւորագույն տարրերից է: