Հայաստանի Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` մայիսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոստացավ պատժել ոստիկանական համակարգում բոլոր օրինախախտներին: «Ես ներում բառը հանում են իմ գործունեությունից, որովհետեւ հասկանում եմ` որքան շատ ներողամտություն, այնքան ռիսկերը շատանում են, ու մարդիկ իրենց թույլ են տալիս տարբեր ոտնձգություններ, բայց այսօր ժամանակները փոխվել են»,-հայտարարեց Ա. Սարգսյանը:

Մասնավորապես` նա անդրադարձավ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին, որի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: «Պատրաստ ենք պատժել բոլորին: Քննությունը շարունակվում է, նրա մասին կխոսենք քննությունն ավարտվելուց հետո: Թող Թամամյանի մեղքը հիմնավորվի, գիտեք` ինչի համար են մեղադրում, դա հիմնավորման կարիք ունի, թող դատարանի վճիռ լինի` հետո կանդրադառնանք դրան: Ցանկացած նման երեւույթ պատժելու ենք»,- ասաց ոստիկանապետը: