Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ կապեր ունեցող հաքերները փորձում են լրտեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Զոն Բայդենի հետ կապ ունեցող մարդկանց:
Microsoft-ի հաճախորդների անվտանգության հարցերով փոխնախագահ Թոմ Բյորթը հայտարարության մեջ նշել է, որ Հիլարի Քլինթոնի 2016 թվականի նախընտրական էլ. նամակների կոտրման մեջ մեղադրվող թիմը` ռազմական հետախուզության հետ կապված ռուսական ստորաբաժանումը, որը հայտնի է «Մեդվեժոնոկ» անունով, վերջին տարվա ընթացքում փորձել է կոտրել ինչպես հանրապետականներին եւ դեմոկրատներին, այնպես էլ իրավապաշտպան կազմակերպությունները եւ վերլուծական կենտրոնները սպասարկող քաղաքական խորհրդատուների աքաունթները:
Բյորթը նաեւ հայտարարել է չինացի հաքերների լրտեսման մասին, որոնք փորձում էին հետեւել մարդկանց, ովքեր սերտորեն կապված են ԱՄՆ նախագահի նախընտրական արշավների եւ թեկնածուների հետ, այդ թվում` Բայդենի խորհրդականներից մեկի, ում անձնական էլ. Փոստը փորձել են կոտրել, ինչպես նաեւ` առնվազն մեկ հայտնի անձի, ով նախկինում կապ ուներ Թրամփի վարչակազմի հետ:
Նա նաեւ հայտարարել էր իրանցի հաքերների կողմից Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների եւ նախընտրական շտաբի անդամների հաշիվները կոտրելու փորձերի մասին:





























