ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը մայիսի 20-ի երեկոյան դուրս է եկել բանտից: Նա տեղափոխվել է Մանհեթենում գտնվող բնակարան, որտեղ կլինի տնային կալանքի տակ:
Չի բացառվում, որ այդ բնակարանում Ստրոս- Կանը երկար չի մնա, քանի որ բնակության վայրն արդեն հայտնի է դարձել լրագրողներին, գրում է Lenta.ru-ն:
Ստրոս-Կանի փաստաբանները նրան բանտից դուրս բերելու համար վճարել էին մեկ միլիոն դոլարի գրավ, ազատ արձակաման պայմանների խախտման դեպքում նրանք պարտավորվել էին եւս հինգ մլն դոլար վճարել:
Համաձայն պայմանների` Ստրոս –Կանը գտնվելու է շուրջօրյա հսկողության տակ եւ կրում է էլեկտրոնային թեւնոց, որի միջոցով ոստիկանությունը կարող է հետեւել նրա գործողություններին:




























