Ավելի քան 850 մարդ է տուժել ՀԱՀ-ի մայրաքաղաք Յոհաննեսբուրգի արվարձան Սուետոյում գնացքների բախման արդյունքում: Երեք անձի վիճակը ծայրահեղ ծանր է:

Գնացքը բախվել է Ֆոմոլոնգ կայարանում կանգնած շարժակազմի հետ: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի ուղեւորների դուրս է նետել պատուհանից: Բժշկական ծառայության ներկայացուցչի խոսքով, երբ դեպքի վայր է ժամանել շտապօգնությունը, մարդիկ պառկած են եղել ռելսերի վրա 200 մետր շառավղով:

Այժմ հիվանդանոցում են գտնվում 25 մարդ: Ըստ բժիշկների, շատերը շտաօգնության են սպասել մեկ ժամ եւ ավելի: