Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի մերձակայքում գտնվող խիստ ռեժիմի բանտում անկարգություններ են եղել: Բախմանը մասնակցել են մոտ 150 դատապարտյալներ, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել:

Կալիֆոռնիայի պատիժների իրականացման վարչության տվյալներով, զենքի գործածմամբ ծեծկռտուքը սկսվել է վաղ առավոտյան, զբոսանքի համար նախատեսված բակում: Անկարգություններին վերջ դնելու համար պահակները օդ են կրակել, նաեւ ռետինե գնդակներ եւ պղպեղի գազ են օգտագործել: Բախման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: