Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Գիվի Թարգամաձեն առաջարկել է ճանաչել այլ հյուսիսկովկասյան ժողովուրդների ցեղասպանությունը մայիսի 20-ին չերքեզների ցեղասպանությունը ճանաչելուց հետո:

Ըստ Թարգամաձեի, չերքեզների ցեղասպանությունը միակը չէր, որ Ռուսական կայսրությունն իրականացրել է Հյուսիսյին Կովկասում եւ շարունակում է  առ այսօր:

«Սա Ռուսաստանի մեղքերի արձագանքն է եւ, հուսով եմ, այդ գետն ավելի կմեծանա ու կքշի դեռ շատ բան»,- ասել է Թարգամաձեն եւ նկատել, որ խորհրդարանը պետք է սկսի ցեղասպանությունները ճանաչելու աշխատանքը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին քվեարկել է չերքեզական ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու օգտին: Խոսքը 1763-1864 թվականների իրադարձությունների մասին է: