Երեկ` մայիսի 20-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում 16-ամյա Մանուկ Ստեփանյանը, վարելով ՈՒԱԶ մակնիշի խոտանված ավտոմեքենան, Բուժական գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից, եւ չկարողանալով կառավարել մեքենան, շրջվել է: Վթարի հետեւանքով Մանուկ Ստեփանյանը եւ ուղեւորներ, 13-ամյա Արթուր Ավետիսյանը, Արարատ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրիի բժշկական կենտրոն: Իսկ ավտոմեքենայում գտնվող մյուս ուղեւոր, 16-ամյա Սեւակ Մկրտչյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի աշխատակիցներն ու մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենան քննիչի հանձնարականով տեղափոխվել է Նաիրիի ոստիկանության տուգանային հրապարակում: Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները   եւ   տեսանյութը՝   Գագիկ   Շամշյանի