Վրաստանում այսօր ընդդիմության բողոքի զանգվածային ակցիա է սպասվում։ Ակցիաներ նախատեսվում է անցկացնել Թբիլիսիի Ազատության հրապարակում եւ Բաթումիի Էրայի հրապարակում։
Ինչպես օնլայն խորհրդակցության ժամանակ Facebook-ի իր էջում հայտարարել է «Ժողովրդավարական շարժման» աաջնորդ Նինո Բուջանաձեն, մայիսի 21-ին կայանալիք ակցիայից ինքը սպասում է իշխանութունների կողմից ձեռնարկված լուրջ սադրանքների։
«Երկրի արտաքին քաղաքականությունը պետք է հավասարակշռված լինի։ Այն պետք է հենված լինի արւմտյան արժեքների վրա, եւ վրացամետ բնույթ ունենա»,- ասել է նա։




























