Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած քաղաքացիական ժողովը: Ինչպես հայտնումէ NEWS.am-ի թղթակիցը, ժողովին չեն մասնակցում ոչ իշխանության, որ արմատական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները:
Ներկա են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, ՀՌԱԿ ատոնապետ Էդվարդ Անտինյանը, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Ժողովին մասնակցում են սեփականության իրավունքից զրկված քաղաքացիներ, օտարալեզու դպրոցների դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության անդամները:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր բացման խոսքում նշել է, որ ակնկալում է «ներկաների հետ խելք-խելքի տալ եւ մտածել, թե ինչպես կառուցել բարեկեցիկ երկիր մեր երեխաների ու թոռների համար»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դրական է գնահատել, որ մինչեւ մայիսի 28-ն ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, բայց միթե այսկերպ լուծվում է քաղբանտրկյալների խնդիրը: Ըստ իրավապաշտպանի, Հայաստանը միշտ էլ քաղբանտարկյալներ ունեցել է, եւ դրա պատճառը դատական համակարգի բացակայությունն է: «Որպեսզի Հայաստանը դառնա իրավական երկիր, պետք են սահմանադրական բարեփոխումներ, եւ դատական համակարգի պորտը կտրվի գործադիր իշխանությունից»,- նշել է իրավապաշտպանը:




























