ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները աջակցել են Ֆրենկ Փալոնի նախաձեռնությունը` ավելացնել 2012թ. Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին տրվելիք ֆինանսական օգնությունը, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):

28 կոնգրեսականներ ստորագրել են Փալոնին նամակը` ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովին:

«Մենք Ամերիկայի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ միասին երախտապարտ են կոնգրեսական Փալոնին եւ այս նամակը ստորագրած յուրաքանչյուր անձի Հայաստանի զարգացման, Արցախի անվտանգության, Կովկասի բոլոր ժողովուրդների համար արդար եւ ամուր խաղաղության գործին աջակցելու համար»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Իր նամակում Ֆրենկ Փալոնն առաջարկում է Հայաստանին հատկացնել առնվազն 60 մլն, եւս 10 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղին, նաեւ ռազմական օգնություն Հայաստանին` 10 մլն դոլարի չափով: