Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր` մայիսի 21-ին պաշտոնական այցով կայցելի Հունգարիա,հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալութունը:
Նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեի փոխանցմամբ, այցի շրջանակներում նախագահը անցկացնելու է բարձր մակարդակի հանդիպումներ Հունգարիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ:
«Հանդիպումների ժամանակ կքննարկվեն վրաց-հունգարական գործնական հարաբերությունների ամրապնդման հարցերը»,- հայտարարել է մամուլի քարտուղարը:




























