ԱՄՆ-ի իշխանությունները վճռականորեն աջակցում են Վրաստանին: Այս մասին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական համաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Թերները, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Մենք գիտենք, որ Վրաստանը պատրաստ է ժողովրդավարությանը հասնելուն: ԱՄՆ-ը ողջունում է նաեւ Վրաստանի առաջխաղացմանը ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում: Մենք հարգում ենք Վրաստանի ինքնիշխանությունը»,- նշել է ԱՄՆ-ի կոնգրեսականը` ընդգծելով, որ բարձր է գնահատում Աֆղանստանի  միջազգային խաղաղարար առաքելությունում Վրաստանի մասնակցությունը: