Ռուսական «Մոյա պլանետա» հեռուստաալիքը կցուցադրի «Հայաստան. Թաքնված ամպերի ետեւում» վավերագրական ֆիլմի երրորդ մասը`«Հայաստանի վանքերը» անունով, NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից:
Պրեմիերան կայանալու է այսօր` մայիսի 21-ին, Երեւանի ժամանակով ժամը 20-ին:
«Ֆիլմը նկարվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ: Ֆիլմի առաջին երկու մասերը ցուցադրվել են 2010թ. ամռանը` «Մոյա պլանետա», «Ռոսսիա 2» եւ «Ռոսսիա 24» հեռուստաալիքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:




























