ԵՄ արտաքին եւ անվտանգության  հարցերով բարձրագույն  ներկայացուցիչ  Քեթրին Էշթոնն Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի առնչությամբ անհանգստություն է հայտնել։

«Երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանի եւ Բախտիյար Հաջիեւի հանդեպ դատավճիռը անհանգստացնում է մեզ։ Երկու դեպքերում էլ հիմքեր կան ենթադրելու, որ դատավճիռը հետեւանք է քաղաքական դրդապատճառների»,- ասված է Էշթոնի մայիսի 20-ի հյատարարության մեջ։

«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում արագ եւ արդարացի կերպով վերանայել դատավճիռները»,- ասել է Էշթոնը։

Երիտասարդ ակտիվիստներ Ջաբար Սավալանը եւ Բախտիյար Հաջիեւը Facebook-ն Ադրբեջանում  օգտագործել են հակակառավարական կոչեր համար։ Դրանից հետո նրանց հանդեպ մեղադրանէք է առաջադրվել թմրանյութ պահելու եւ զինվորական  ծառայությունից խուսափելու մասով, ինչը կարող է հանգեցնել մինչեւ 2,5 տարվա ազատատազրկման: