Ընդդիմադիր «Ազգային ժողովը» հայտնում է, որ Թբիլիսիում եւ Բաթումիում ժամը 15-ին կայանալիք բողոքի ակցիայի նախաշեմին  Վրաստանի շրջաններում եւ Թբիլիսիում մի շարք ակտիվիստներ են ձերբակալվել։

«Մեզ հայտնի է, որ այս պահի դրությամբ վեց մարդ է ձերբակալվել»,- ասված է շարժման մամուլի հաղորդագրության  մեջ։

Մետրոյի «Ահմետելիի թատրոն» կայարանի մոտակայքում ծեծի է ենթարկվել «Ազգային ժողովի» ակտիվիստ Բեսո Դանելիան, ասված է հաղորդագրության մեջ։ Տուժել է նաեւ նրա հղի կինը, նա գտնվում է Թբիլիսիի 8-րդ հիվանդանոցում։

Նշենք, որ այսօր Վարաստանում բողոքի զանգվածային  ակցիա էր սպասվում։ Այն պետք է սկսվեր 15-ին։