Այսօր` ժամը 14:30-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին եւ հայտնել, որ Սարի թաղի 23  փողոցին հարակից լճակում դիակ կա:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել էրեբունու բաժնի օպերատիվ քննչական խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ, նաեւ Էրեբունու բաժնի պետ տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանն ու պարեկային ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները, ովքեր պարանների միջոցով հանեցին դիակը:

Դատաբժիշկը դիակի զննման աշխատանքներ է կատարել, պարզվել է, որ մահացածը Սարի թաղի բնակիչ, 84-ամյա Արտաշես Հակոբյանն է:

Դեպքի վայրում է  նաեւ դիակ տեղափոխող մեքենան, որպեսզի դիակի զննումից հետո այն տեղափոխվի դիահերձարան: Դիակի վրա, նախնական տեղեկություններով, բռնության հետքեր չկան:


Լուսանկարները   եւ   տեսանյութը՝   Գագիկ   Շամշյանի