Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում բանկային գործի զարգացմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:



























