Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի գրավոր հարցմանը: Նա նախարարին էր դիմել հետեւյալ հարցով` ի՞նչ միջոցներ է կիրառել պետությունը 2011 թվականի ավարտական միասնական քննությունների քննական թեստերի արտահոսքերը կանխելու ուղղությամբ:
Աշոտյանը մասնավորապես նշել է, որ գնահատման եւ թեստավորման սրահներում, որտեղ ընթանում է թեստերի տպագրման եւ փաթեթավորման գործընթացը, ավելացվել է տեսանկարահանման միջոցների քանակը:
Նա հայտնել է, որ ԳԹԿ տպագրական եւ մշակման ու մեթոդաբանական աջակցության բաժանմունքի աշխատակիցները թերստերի ինչ-որ հարց հրապարակայնացնելու դեպքում կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: «Տպագրման եւ փաթեթավորման աշխատանքներում հրավիրված են եղել Կառավարությանը կից ԱԱԾ աշխատակիցները»,-հայտել է Աշոտյանը:




























