Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 21-ին ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Փոխադարձ ցանկություն է հայտնվել տարբեր ոլորտներում խորացնել համագործակցությունն ու ամրապնդել երկկողմ կապերը: Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ ռումիանահայերը մեծ ներգրավվածություն ունեն Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում եւ իրենց ներդրումն են բերում երկրի զարգացման գործին: Միրչա Ջոանայի խոսքով, Ռումինիայում մեծ հարգանք են տածում եւ ջերմ զգացմունքներ ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ:




























