Վրաստանում ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան: Ընդդիմության մի մասը` Նինո Բուրջանաձեի գլխավորած «Ժողովրդական ժողովի» աջանորդությամբ, մտադիր է նախագահ Սահակաշվիլիին երեք օր տալ` հրաժարականի որոշում կայացնելու համար, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Նշենք, որ Սահակաշվիլին այսօր` մայիսի 21-ին պաշտոնական այցով մեկնել է Հունգարիա:
Արմատական ընդդիմադիր շարժումները մտադիր են հասնել վերջնագրի իրականացմանը նախագահական նստավայրի եւ պետական այլ հաստատությունների առջեւ:
Արդեն հայտնի է, որ ակցիային պատրաստ է միանալ «Ազատ Վրաստան» կուսակցությունը, որի ղեկավարը Կախա Կուկավան է:
«Վրացական կուսակցությունը» կմիանա միայն այն դեպքում, «եթե իշխանությունները դիմեն բռնությունների, եւ ինչ-որ միջադեպ լինի»: Այդ մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Սոզար Սուբարին:




























