Կրեմլը հաստատել է տեղեկությունը, թե Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ծրագրում է հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Ֆրանսիայում մայիսի 26-27-ին կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում:
«Նման հանդիպում նախատեսվում է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմից:




























