Գյումրեցի նոր հեղինակների ստեղծագործությունները չեն վաճառվում: Դրանք կամ մնում են վաճառակետերում, կամ հետ են վերադարձվում:Շիրակի մարզի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանի հավաստմամբ `ամեն տարի ամենաքիչը մեկ տասնյակ գիրք են հրատարակում եւ դրանք չեն վաճառվում:
«Նոր հեղինակների տպագրվելուց հետո տալիս են խրախուսական հոնարար, որը շատ քիչ է, իսկ գրքերի վաճառքից գումար համարյա չի գալիս, քանի որ դրանք չեն վաճառվում»,- ասել է Անդրանիկ Կարապետյանը:
Իսկ Գյումրիում ամենաշատ վաճառվող գրքերը աստաղագուշակն ու երազանն են: Այսպես հավաստում են գյումրեցի գրավաճառները:Գյումրիի «Գրքերի տուն» վաճառատան աշխատակիցների հավաստմամբ` չկա օր որ չվաճառեն աստղագուշակ կամ երազահան:
«Իսկ այ, օրինակ, երիտասարդ հեղինակների գրքերը, դպրոցական ուղեցույցները, գեղարվեստական գրքերը չեն վաճառվում ընդհանրապես»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում նշել են գրավաճառները:




























