Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը վիրահատվել է` թոքերի էմֆիզեմայի հետ կապված: Հիմա նա արդեն լավ է զգում, վիրահատությունը հաջող է անցել:
Իր լավ ինքազգացողության մասին Բաղապշն անձամբ հեռախոսով հաստատել է «Ինտերֆաքսին»:
Մասկովյան 83-րդ հիվանդանոցից, որտեղ կատարվել է վիրահատությունը, հայտնել են, որ Բաղապշն առավոտյան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Հանրապետության ղեկավարումը ժամանակավորապես ստանձնել է փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը:




























