Քիչ առաջ Շտապօգնության ավտոմեքենան «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխեց 3 հոգու:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հիվանդանոց են տեղափոխվել Աշտարակ քաղաքից թունավորում ախտորոշմամբ: Ընտանիքի անդամներն են հայրը` Ռաֆիկ Ղոնախչյանը, նրա որդին` Մկրտիչ Ղոնախչյանը եւ հարսը` Նվարդը: Մկրտիչը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ հայրը եւ հարսը գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Հիվանդանոցի մոտ հավաքված հարազատները տեղեկացրել են, որ ընտանիքի անդամների թունավորման հնարավոր պատճառ է հանդիսացել ձուկը:




























