ԱՄՆ-ի կատռավարության եւ «Թալիբան» շարժման միջեւ ընթացող գաղտնի բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս գեմանացի բարձրաստիճան մի դիվանագետ, հաղորդում է Spiegel ամսագիրը:
Պարբերականը գրում է, որ այդ դիվանագետը Գերմանիայի դաշնային կառավարության Պակիստանի եւ Աֆղանստանի գծով հատուկ բանագնաց Միխայել Շտայներն է:
ԱՄՆ-ի ներկայացուցիչների ու «Թալիբանի» առաջին հանդիպումը կայացել է Քաթարում, որից հետո եւս երկու հանդիպում կայացել է Գերմանիայում` տարվա սկզբին եւ մայիսի 7-8-ին:
Ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են Պետքարտուղարության եւ ԿՀՎ-ի միջին մակարդակի ներկայացուցիչները: «Թալիբանը» ներկայացնում է շարժման հոգեւոր առաջնորդ Մուլլա Օմարի հարազատներից մեկը:




























