ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը հայտնվել է անհեթեթ դրության մեջ Չեռնոգորիայում ունեցած ելույթի ընթացքում` այդ երկիրը խառնելով Մակեդոնիայի հետ, նաեւ կոչ անելով բալկանյան երկրներին «ինտեգրվել Եվրոպային»:

Քլինթոնի այցը Չեռնոգորիա նվիրված էր այդ երկրի անկախության հնգամյակի տոնակատարություններին, որ կայացել են մայիսի 21-ին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաժողովին նա անդրադարձել է Բոսնիա եւ Հերցեգովինայի իրավիճակին, համեմատել էթնիկ, քաղաքական եւ կրոնական  բնույթի խնդիրները, եւ ավարտել ելույթը նրանով, որ խառնել է այդ երկիրը Մակեդոնիայի հետ:

«Մակեդոնիան հարուստ կդառնա: Մի փչացրեք այն: Հաջողություն ձեզ եւ օրհնի ձեզ Աստված»,- ասել է Քլինթոնը:

Չեռնոգորիան, որ Հարավսլավիայի ամենափոքր երկիրն է, անկախացել է 2006թ.: