Երեւանում մայիսի 21-ին կայացել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ -ի խորհրդի անդրանիկ նիստը, որտեղ խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
Նիստի ընթացքում կենտրոնի ընթացիկ գործունեության եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի» տնօրեն Ռուբեն Առաքելյանը, քննարկվել են «Ականազերծման ազգային ծրագրի» եւ ականազերծման գործողությունների չափորոշիչների մշակմանը, ականապատ տարածքների քարտեզագրմանը եւ միջազգային դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիստին մասնակցել են խորհրդի անդամներ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ռոմիկ Տիգրանյանը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:




























