Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղի թիվ 1 հասցեի հարակից տարածքում մայիսի 22-ի երեկոյան թիվ 34-01 բեռնատար գնացքը հարվածել է 33-ամյա Սպարտակ Նավասարդյանին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածը ստացել է աջ ուսի փափուկ հյուսվածքի սալջարդ, տեղափոխվել Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց:

Բժիշկների կողմից նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: