Լուրը, թե հայ դիպուկահարների՝ Տերտերի շրջանի ուղղությամբ արձակած գնդակից ադրբեջանցի զինվորական է սպանվել, իրականությանը չի համապատասխանում. դա ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղեկատվությունն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։
«Պաշտպանական բանակի ստորաբաժանումները հարգում են հրադադարի ռեժիմը»,- հավաստեց նա։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայկական Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով Տերտերի շրջանում զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Ֆարիդ Վիդադին։ Ադրբեջանական trend-ի տեղեկացմամբ, վերջինս զոհվել է դիպուկահարի գնդակից։




























