Երեւանում մայիսի 22-ին, ժամը 12-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գարեգին Նժդեհ եւ Սեւանի փողոցների խաչմերուկում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 52-ամյա Սերժիկ Գրիգորյանի վարած «ՊԱԶ-672» մակնիշի 1639 Լ համարանիշի ավտոբուսը (այն պատկանում է «Գալակտիկա-Տրանս Սերվիս» ՍՊԸ-ին) ընդհարվել է «ՌԱՖ-2203» մակնիշի 2921 Տ համարանիշի թիվ 43 երթուղային միկրոավտոբուսին: Միկրոավտոբուսը պատկանում է «Անի-Քրիստ» ՍՊԸ-ին:

Վթարի հետեւանքով «ՌԱՖ» ավտոմեքենայի ուղեւորներ 50-ամյա Արամայիս Թանդիլյանը, 24-ամյա Սոնա Մանուկյանը եւ 56-ամյա Արենիկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի