Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում 68 տոկոս քվեներով հաղթանակ է տարել պատգամավորության հայազգի անկուսակցական թեկնածու Վարդգես Մահտեսյանը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց կիպրահայ համայնքի ներկայացուցիչ Սեպուհ Մոնջյանը։
«Հաղթեց բարոյականությունը, սա շատ արդար հաղթանակ էր։ Կիպրահայ համայնքն առողջ մոտեցում ցուցաբերեց։ Սա մի կողմի հաղթանակ չէր, սա կիպրահայության հաղթանակն էր»,- ոգեւորությամբ հայտնեց նա։
Հիշեցնենք, որ Կիպրոսում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 22-ին։ Խորհրդարանում ունենալիք մեկ տեղի համար այս անգամ պայքարում էին ՍԴՀԿ աջակցությունը վայելող Անդրանիկ Աշճյանը եւ անկուսակցական Վարդգես Մահտեսյանը։
Հիշեցնենք նաեւ, որ Կիպրոսի խորհրդարանի խոսնակը հայազգի Մարիոս Գարոյանն է։




























