Լեհաստանի նախագահ Բոնիսլավ Կոմորովսկին երկօրյա այցով կժամանի Հայաստան հուլիսի վերջին: Ներկայումս ճշտվում են նրա այցի ժամկետները: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանի խոսքով, Լեհաստանի նախագահի տարածաշրջանային այցը նպատակ ունի ցույց տալ, որ երեք երկրները պաշտոնական Վարշավայի համար հավասար նշանակություն ունեն:
Դեսպանը հաղորդել է, որ այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ռաչինսկին նաեւ ընդգծել է Կոմորովսկու այցի կարեւորությունը Եվրոպայի Խորհրդում Լեհաստանի նախագահության համատեքստում: Կոմորովսկին հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:




























