Մայիսի 26-ին, ժամը 15-ին Երեւանում Չինաստանի դեսպանատան առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա: Ակցիայի կազմակերպիչն է Հրազդանի 5 ՀԿ-ներից եւ «Օրհուս» կենտրոնից բաղկացած աշխատանքային խումբը, որին լիազորել է մարտի 31-ին կայացած հանրահավաքը:

Կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Ակցիայի էությունն այն է, որ մենք հնարավորություն չունենալով կապ հաստատել Հրազդանի երկաթահանքի բաժնետեր չինական ընկերության հետ, պետք է դեսպանատան միջոցով հասարակության` հանքի շահագործման հետ կապված մտահոգությունը հասցնենք նրանց:

Մեզ հետ ունենալու ենք նամակ, որը պետք է հանձնենք դեսպանին: Ուզում եմ ավելացնել, որ մենք ակցիային մասնակցելու համար նախատեսում ենք մինչև 100 հոգի մարդ»: