«Թալիբան» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ իրենց առաջնորդ մոլլա Օմարը, ում մահվան մասին տեղեկությունները տարածել են լրատվամիջոցները, կենդանի է եւ գտնվում է Աֆղանստանի տարածքում, հաղորդում է Reuters-ը:

Պակիստանի իշխանությունները եւս չեն հաստատում Օմարի ոչնչացման լուրը:

Մայիսի 23-ին աֆղանական մասնավոր ալիքներից մեկը հաղորդել էր, թե մոլլա Օմարին ոչնչացրել են Պակիստանում: Թալիբների առաջնորդի մահվան հանգամանքների մասին չէր հաղորդվել: