Չիլիում մայիսի 23-ին տեղի է ունեցել երկրի նախագահ Սալվադոր Ալիենդեի մնացորդների արտաշիրմումը: Նախագահը մահացել էր 1973թ. սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջման արդյունքում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Իշխանությունները հուսով են արտաշիրման միջոցով պարզել` սպանվե՞ է Ալիենդեն Ավգուստո Պինոչետի զինվորների կողմից, թե՞ ինքնասպան է եղել:
Հետաքննությանը մասնակցում են 7 չիլիացի եւ 5 միջազգային փորձագետներ:




























