Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին «Հրազդան» մարզադաշտի մոտ իրար են բախվել 57-ամյա Վլադիմիր Խ.-ի վարած «ՎԱԶ-2107» եւ 51-ամյա Գագիկ Բ.-ի վարած «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով Վլադիմիր Խ.-ի 4-ամյա ուղեւոր Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























