Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, թե Միլանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածուի պարտության դեպքում քաղաքը կարող է վերածվել օտարերկրացիների կողմից շրջապատված գնչուական թափառախմբի:

BBC-ի փոխանցմամբ, կառավարության ղեկավարի անհարգալից արտահայտությունը հանգեցրել է գործող քաղաքապետ Լետիցիա Մորատիի պարտությանը առաջին փուլում: Բեռլուսկոնիի կուսակիցը 6,4 տոկոս ավելի քիչ է ստացել, քան Ջուլիանո Պիսապիան:

«Միլանը չպետք է վերածվի իսլամական քաղաքի կամ գնչուական ճամբարի` շրջապատված օտարերկրացիներով, որոնց ձախերն ուզում են քվեարկելու իրավունք տալ»,- ասված է Բեռլուսկոնիի կուսակցության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Միլանի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 29-30-ին: