Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այսօր` մայիսի 24-ին մեկնում է Սամցխե-Ջավախք,հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ըստ այդմ, խորհդարանի նախագահն այցելելու է նաեւ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջանները:

Նա առաջին հերթին հանդիպում է ծրագրել Նինոծմինդայի Գանձա գյուղի բնակիչների հետ, ինչպես նաեւ կայցելի Ախալքալաքի նոր հիդրոէներգակայան: