Ուկրաինայի գլխավորության դատախազության գլխավոր քննչական վարչությունում հարցաքննության ընթացքում ձերբակալվել է նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

Տիմոշենկոյին ձերբակալել են Կիեւի Պեչերսկու շրջանային դատարանի որոշմամբ` քննչական գործողությունների համար:

Քննիչները դիմել են դատարան, քանի որ Տիմոշենկոն ձախողել էր քննչական գործողությունները: «Այժմ նրա հետ քննչական գործողություններ են ընթանում, ինչից հետո նա, թերեւս, կգնա տուն»,- ասել է դատախազության ներկայացուցիչը:

Տիմոշենկոյի կողմնակիցները մեկը, սակայն, հայտնել է, որ նրան կարող են ձերբակալել:

Նշենք, որ Տիմոշենկոյի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել` պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: