Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով քաղաքական փախստականի կարգավիճակով բնակվում է Փարիզում, չի ժամանի Վրաստան, «Վրացական կուսակցությունը» չեղյալ է հայտարարել մայիսի 25-ին նախատեսված «Ցասման օրը»:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ կուսակցությունը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ մեկ այլ ընդդիմադիր ուժի` Նինո Բուրջանաձեւի «Ժողովրդական ժողովի» հետ:
Բուրջանաձեն արդեն մեկնաբանել է Օկրուաշվիլիի որոշումը: «Իրակլի Օկրուշավիլին խիզախություն չունեցավ խոստովանել իր վախը: Ցավոք, վրացի տղամարդիկ հաճախ խիզախություն չեն ունենում»,- ասել է Բուրջանաձեն:




























