Ադրբեջանցիներն սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Հորդորում եմ հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները»,-նշել է նա:

Ուշադրություն!!! Ադրբեջանցիները սկսել են կեղծ լրատվական էջեր ստեղծել տարբեր սոցցանցերում, ինչ-որ պահից այդ էջերը սկսելու...

Опубликовано Hovhannes Movsisyan Пятница, 2 октября 2020 г.