Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար եւ հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական գործունեության մեջ: